Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1139072.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:
Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: