Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան հույս ունի բարելավել հարաբերությունները ԵՄ-ի մի շարք երկրների հետ. Էրդողան

Թուրքիան հույս ունի բարելավել հարաբերությունները ԵՄ-ի մի շարք երկրների հետ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է Sabah թերթը, Էրդողանը թուրք լրագրողներին հայտարարել Է Ղրղզստանից վերադառնալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, բացառությամբ մի քանի երկրների, բարելավման հնարավորություն ունեն: Մենք հնարավորություն կունենանք այս ամսվա վերջին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել թուրք-գերմանական փոխհարաբերությունների բազմաթիվ թեմաներ: Գերմանիան շատ կարեւոր դիրք ունի ԵՄ-ում, իրոք առաջատար»,- ընդգծել Է Էրդողանը:
Միաժամանակ նա վերստին քննադատության Է ենթարկել Եվրամիությանն այն բանի համար, որ նա չկատարեց փախստականների վերաբերյալ իր խոստումը: Նախագահը կոչ Է արել միությանը՝ տրված խոստումները կատարել ձեռքբերված համաձայնություններին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]