Հասարակական

Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ -ում. ՔԿԾ պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ -ում. ՔԿԾ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀարդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:

«Արմենպրես»-ին փոխանցմամբ,ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում