Հասարակական

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի», - ասաց վարչապետը։

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ին դաշինքի անդամների հետ հանդիպմանը ելույթի ժամանակ հայտարարությունը բուռնքննադատության էր արժանացելթե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից։ « «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»,- ասել էր Մարությանը։

Մարությանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել էր, որ ամենևին անթերի չէ և կարծում է, որ կարող էր ավելի հստակ ձևակերպել խոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում