Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, երգչի հոգեհանգստի արարողությունը մեկնարկել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում:

Հոգեհանգստի արարողության մեկնարկից 30 րոպե  անց համերգասրահ մարդկանց հոսքը շարունակվել է, իսկ դրսում փոքրիկ հերթ է գոյացել: Կոբզոնի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: 

Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը մահացել է երկարատև հիվանդությունից հետո,  81 տարեկան հասակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am