Հասարակական

Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա նոյեմբերին միավորված Ախուրյան համայնքի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս պահին, Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ Շիրակ գյուղի հատվածում: Վերջիններս պահանջում են համայնքներին վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը: Բնակիչները փաստում են, որ համայնքները միավորվել են առանց հաշվի առնելու գյուղերի բնակիչների կարծիքը, և արդյունքում, 1 տարվա ընթացքում, այս համայնքներում դրական փոփոխություններ չեն գրանցվել:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում