Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

«Ձեր անհոգ ծառայությունը նշանակալի ներդրում է ժամանակակից հասարակությունում քրիստոնեական արժեքների, բարոյական ուղեցույցների, գթասրտության և արդարության իդեալների ամրապնդման գործում»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Գարեգին Երկրորդի անձնուրաց աշխատանքը առաջիկայում նույնպես կնպաստի հայ և բելառուս ժողովուրդների միջև  վստահության և բարեկամության ամրապնդմանը: Բելառուսի ղեկավարը Գարեգին Երկրորդին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ էներգիա բարձր մարգարեական առաքելությունում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am