Միջազգային

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայում շրջանների վերականգնման համար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայում շրջանների վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, որի տեքստը զետեղված Է դեսպանության պաշտոնական կայքում, դա այսօրվա դրությամբ խոշորագույն ներդրումն Է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի այն նախագծերի ֆինանսավորման գործում, որոնք նպատակաուղղված են Ռաքայի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքի այլ շրջանների վերականգնմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում