Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Նյու Յորքում կայացել Է Samsung Galaxy Note 9 սմարթֆոնի շնորհանդեսը

Նյու Յորքում կայացել Է Samsung Galaxy Note 9 սմարթֆոնի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Barclays Center-ում կայացած արարարողության ժամանակ ներկայացրել են Samsung Galaxy Note 9 սմարթֆոնը: Ընկերության ներկայացուցիչ Դրյու Բլեքորդն ընդգծել Է, որ նորույթն ունի 6,4-դյույմանոց դիսփլեյ՝ ամենամեծը Note շարքում երբեւԷ օգտագործվածներից:

Android 8.1 Oreo գործառական համակարգով սմարթֆոնը հանդերձված Է S-Pen ստիլուսով՝ խցիկի հեռակառավարման գործառույթով եւ այլ գործառույթներով, ինչպես նաեւ հետին պանելին մատնադրոշմի ընթերցման տվիչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բլեքորդի խոսքով՝ սմարթֆոնն ունի 128 Գբ կամ 512 Գբ ներսարված հիշողության ծավալ: 512 Գբ-ով microCD-ի օգտագործման հաշվին այն կարելի Է ավելացնել մինչեւ 1 Տբ: Նոր մոդելի նախնական պատվերներն, ինտերնետ-պորտալի տվյալներով՝ կսկսեն ընդունել օգոստոսի 10-ից, իսկ օգոստոսի 24-ից հեռախոսը կարելի կլինի ձեռք բերել ԱՄՆ-ի շարժական կապի խոշորագույն ընկերություններից: Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ նորույթի գինը կկազմի հազար դոլարից մինչեւ 1,25 հազար դոլար՝ կախված հիշողության ծավալից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am