Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում վերացվել է շուրջ երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է շուրջ երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին: Այնուհետև այն 7 անգամ երկարացվել էր:

Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հաստատումը մեկնաբանում էին գյուլենականների, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Իրականում, սակայն, արտակարգ դրությունն օգտագործվեց այս տարիներին այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվեցին մի քանի տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, հրատարակչատներ ու հեռուստաընկերություններ, ձերբակալվել, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են մի քանի հարյուր հազար մարդիկ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]