1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ քննարկելով նրա հետ միջազգային իրադրությունը, ինչպես նաև գործչին հրավիրելով Երևան՝ խորոված ուտելու: Պրանկերները խոսել են նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն ռուսական գործակալության տվյալների՝ հեռախոսազրույցը, որի ձայնագրություններն ունի «ՌԻԱ Նովոստի»-ն, արվել են Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց:

Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշման առկայությունից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Շատ լավ: Հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Յունկերը:

Պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել:

«Վատ չի հնչում: Ես կայցելեմ մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ»,- ասել է Յունկերը:

Փաշինյանի անունից պրանկերների հետ զրույցում Մոգերինին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր գործընկերների հետ: «Մենք պետք է զգուշավոր գործենք: Հայաստանն այն երկիրն է, որն ունի իրավունք ընտրություն անելու»,- ասել է ԵՄ հանձնակատարը:

Ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]