Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարուցվել է քրեական գործ 2-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ 2-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով: Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ ակնհայտ անհամապատասխանություն կա առվում եղած քարակույտերի, արգելքների ու երեխայի դիակի վրա առկա վնասվածքների տեղակայման ու առաջացման հետ:

Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]