Տնտեսություն

Ռիչարդ Միլսը Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան ներդրումների հոսք է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Ռիչարդ Միլսը  Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան  ներդրումների հոսք է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեպի Հայաստան ներդրումների հոսք ու առևտրաշրջանառության աճ է ակնկալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և երկրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, ԱՄՆ-ից ներդրումների ավելացման հնարավորություններին անդրադառնալով, Միլսը վստահեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ բացված այս նոր էջը ամերիկյան ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի՝ լինեն դրանք սփյուռքահ, թե ամերիկացի գործարարներ:

«Անցյալ շաբաթ ես Վաշինգտոնում էի՝ Սմիթսոնյան ժողովրդական կենցաղի փառատոնին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված: Թե Ամերիկայի սփյուռքից, թե այլ գործարարներից բազմաթիվ անգամներ լսեցի, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ստեղծելու և կոռուպցիան վերացնելու ուղղություններով, ապա շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կլինի այստեղ ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց Միլսը:

Նա ընդգծեց, որ ամերիկյան գործարարներին հետաքրքրում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները: Միլսը վստահեցրեց, որ Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների աճ պետք է ակնկալել:

Լիլիթ Դեմուրյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում