Միջազգային

Մակրոնը հանդիպում կունենա Հռոմի պապի հետ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հանդիպում կունենա Հռոմի պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի հունիսի 26-ին՝ նրա պաշտոնական այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է Ելիսեյան պալատը:

«Պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահը 2018 թվականի հունիսի 26-ին կայցելի Սուրբ աթոռ,- նշվում Է Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ:- Այդ այցի ընթացքում նախագահը կընդունվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ այնուհետեւ նա բանակցություններ կանցկացնի Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ»: Մակրոնի նախապատրաստվող այցի մասին մայիսի վերջին հայտնել Էր Վատիկանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում