Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

Ազգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Նախքան արտահերթ նիստը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն (58 պատգամավորական մանդատ) ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության վեց պատգամավոր (Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը) հայտարարել էին ՀՀԿ ԱԺ խմբակցությունից դուրս գալու մասին: Այդպիսով, 105 պատգամավորական տեղ ունեցող Ազգային ժողովում ՀՀԿ-ն կորցրել է մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի քվեարկությանը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել էր նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ: Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]