Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է «Լույս» հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին

Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է «Լույս» հիմնադրամի աշխատակազմի 
գործունեության դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է իր և հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում Կարաասլանյանը հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված է բաց նամակում:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը իր նամակում նշում է, որ գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։

«Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է: Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»,- ասված է Ժաքլին Կարաասլանյանի նամակում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]