ԿԳՆ-ն հրապարակել է պետական ավարտական և միասնական քննությունների ժամանակացույցը
3 րոպեի ընթերցում
![ԿԳՆ-ն հրապարակել է պետական ավարտական և միասնական քննությունների ժամանակացույցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932995.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվելեն 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և/կամ հունիսի 1-24-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Քննություններիհամարսահմանվածէհետևյալգրաֆիկը.
12-րդդասարան
«Հայոցլեզուևհայգրականություն» /գրավոր/-06.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 13.06.2018թ.
«Հայոցպատմություն» /գրավոր/-20.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդդասարան
«Հայոցլեզուևհայգրականություն» /գրավոր/-04.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ.
«Օտարլեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն»ևայլլեզուներ) /բանավոր/-14.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ.
«Հայոցպատմություն» /բանավոր/-21.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվներիհանձնում/-քննաշրջանիընթացքում
4-րդդասարան
«Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուրպատմություն»-01.06.2018թ.
«Հայոցլեզուևգրականություն»-05.06.2018թ.
«Ֆիզիկա»- 08.06.2018թ.
«Օտարլեզու»-12.06.2018թ.
«Մաթեմատիկա»-15.06.2018թ.
«Հայոցպատմություն», «Քիմիա» -19.06.2018թ.
«Ռուսացլեզու»-22.06.2018թ.