Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Դուք պատասխանատու եք երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում. Կարեն Կարապետյանի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

Դուք պատասխանատու եք երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում. 
Կարեն Կարապետյանի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի զանգվածային լրատվական միջոցների աշխատակիցներ, լրագրողներ, 

Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն Հայաստանի հզորացմանը։ 

Մենք բոլորս պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս պրոցեսում դուք շատ մեծ առաքելություն ունեք: 

Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է: 

Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայրի, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի լինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է: 

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և բոլորիդ գարնանային լավ տրամադրություն եմ մաղթում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am