«Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով եզրափակվեց Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը
18:21, 10 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրը եզրափակվեց «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ին հաջողվեց կամային հաղթանակի հասնել` 2:3 հաշվով:
«Ալաշկերտ»-ից գոլերը խփեցին Կարեն Նալբանդյանը և Ջոնել Դեսիրեն, իսկ «Շիրակ»-ից` Մորի Կոնեն ու Սեդրիկ Դոն (դուբլ):
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 74 միավորով «Նոա»-ն է: 73 միավոր ունի «Փյունիկ»-ը և եռյակի վերջում 71 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում