«Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով եզրափակվեց Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը

18:21, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրը եզրափակվեց «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ին հաջողվեց կամային հաղթանակի հասնել` 2:3 հաշվով:

«Ալաշկերտ»-ից գոլերը խփեցին Կարեն Նալբանդյանը և Ջոնել Դեսիրեն, իսկ «Շիրակ»-ից` Մորի Կոնեն ու  Սեդրիկ Դոն (դուբլ):

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 74 միավորով «Նոա»-ն է: 73 միավոր ունի «Փյունիկ»-ը և եռյակի վերջում 71 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

 


© 2009 ARMENPRESS.am