ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի, անձնագրային բաժանմունքի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 45-ամյա Արիս Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա փետրվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվել է փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ Արիս Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում