Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գարեգին Բ կաթողիկոսը հորդորել է ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակում

Գարեգին Բ կաթողիկոսը հորդորել է ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը գործել 
օրինականության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ազգային ժողովում մայիսի 1-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետի ընտրության առնչությամբ, որի արդյունքում առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ: Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կաթողիկոսի ուղերձում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:

Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:

Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո և փոխըմբռնման ոգով:

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, Մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am