Քաղաքականություն

Փաշինյանը խոսել է «Ելք»-ի անդամ ուժերի հետ հետագա գործակցության մասին

1 րոպեի ընթերցում

 Փաշինյանը խոսել է «Ելք»-ի անդամ ուժերի հետ հետագա գործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցությունը շարունակելու մասին հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ձևաչափով է շարունակվելու համագործակցությունը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ, պատասխանեց. «Ես ասել եմ, որ մեր հիմնական խնդիրը լինելու է համերաշխության և համաձայնության մթնոլորտի ստեղծումը: Եվ այս նպատակը մեզ կուղեկցի բոլոր գործողություններում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում