Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների հարցը մնում է անորոշ

«Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների 
հարցը մնում է անորոշ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կողմնորոշվել է վարչապետի իր թեկնածուի հարցում. կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն ձայների հարցն անորոշ է:

Խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեն «Ելք»-ի (9 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան»-ի (31 մանդատ) բոլոր պատգամավորները, ապա կստացվի 40 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն:

Մնացած 13 ձայնի հարցը, սակայն, անորոշ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանի ակցիային սատարելու մասին: Արտախորհրդարանական «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները ևս հայտարարել են աջակցության մասին:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և  Սուրեն Մանուկյանը սոցիալական ցանցի իրենց էջերում գրառում են կատարել` հայտարարելով, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]