«Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է ապրիլի 25-ին նախատեսված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները չեղարկելու մասին:Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ի հանրահավաքի ընթացքում:
«Արմենպրես»-ը փորձում է ճշտել տեղեկությունները:
Կարդացեք հոդվածը` Русский