Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ

Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 
հիշատակի օրվա առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսի ուղերձում ասվում է.

«Սիրելի Մեր զավակներ,

Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի:

Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր սուրբ նահատակներին:

Սիրելի հայորդիներ, Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ բոլորիս հետ. ամեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am