Քաղաքականություն

ՀՔԴՄ-ն միանում է քաղաքական երկխոսությունն անհապաղ սկսելու ՀՀ վարչապետի կոչին

2 րոպեի ընթերցում

ՀՔԴՄ-ն միանում է քաղաքական երկխոսությունն անհապաղ սկսելու ՀՀ վարչապետի կոչին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Քրիստոնեա- Դեմոկրատական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին մենք ուշի ուշով հետևում ենք Երևանում ընթացող ցույցերին և երթերին, որտեղ մեր համաքաղաքացիները ազատորեն և առանց խոչընդոտի իրացնում են խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրենց իրավունքը: Անխոս մենք ողջունում ենք Հայաստանի ազատատենչ և իր իրավունքների պաշտպանության համար օրինական միջոցներով պայքարելու ունակ համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ հարկ է փաստել , որ այդ իրավունքը բացարձակ իրավունք չէ և չի կարող խախտել այլոց իրավունքները, իսկ մասնակիցները չեն կարող իրենց դասել օրենքից վեր: Անհնար է օրենքը խախտելով պայքարել օրինականություն համար:

Հայաստանի Քրիստոնեա -Դեմոկրատական Միությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին օրերին ցույցերի և հանրահավաքների ժամանակ հնչած կոչերի և մասնակիցների կողմից օրինականության սահմաններն անցնող, օր օրի, ավելացող դեպքերի կապակցությամբ:

Անշուշտ, խոսքի և հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա խարսխված են հանրային կյանքի կազմակերպման ժողովրդավարական բոլոր համակարգերը: Մենք արձանագրում ենք նաև, որ երկրում կան դեռևս չլուծված, մեր իրականությունը կոռոզիայի ենթարկող, հիմնախնդիրներ: Սակայն, մենք համոզված ենք, որ դրանց լուծման արդյունավետ ճանապարհը հեղափոխություները չեն, առավել ևս Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված մարտահրավերներն ու արտաքին սպառնալիքները: Ստեղծված պայմաններում քաղաքական ողջամտությունը հուշում է, որ քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցների երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ:

Ուստի, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը միանում է քաղաքական երկխոսությունն անհապաղ սկսելու Հայաստանի Հանրապետության վարչապետի կոչին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում