Սպորտ

Բասկետբոլի Ա Լիգայի հաղթողը «Արցախ»-ն է, Հայաստանի չեմպիոնը՝ «Արթիկ»-ը

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Ա Լիգայի հաղթողը «Արցախ»-ն է, Հայաստանի չեմպիոնը՝ «Արթիկ»-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Ա Լիգա հաղթող դարձավ Ստեփանակերտի «Արցախ»-ը,իսկ Հայաստանի չեմպիոնը «Արթիկ»-ն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության եզրափակչի երկրորդ խաղի առաջին քառորդում «Արցախ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ 19։16։ Երկրորդ քառորդում արթիկցիներին հաջողվեց մի պահ առաջ անցնել հաշվի մեջ, բայց «Արցախ»-ը նորից առաջ էր հաշվի մեջ՝ 44։35։ Մեծ ընդմիջումից հետո «արցախցիները» մնում էի առաջատարի դիրքում (70։61)։ Ի վերջո «Արցախ»-ը հաղթեց «Արթիկ»-ին98։90հաշվով։

Ըստ ՖԻԲԱ-ի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կանոնադրության Հայաստանի չեմպիոն կարող է դառնալ Հայաստանի գրանցում ունեցող թիմը, իսկ այդ դեպքում «Արցախ»-ը դարձավ միայն Ա Լիգայի հաղթող։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում