Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանցի ջրացատկորդները միջազգային մրցաշարում 4 մեդալ են նվաճել  

Հայաստանցի ջրացատկորդները միջազգային մրցաշարում 4 մեդալ են նվաճել

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիեւում կայացած մրցաշարին մասնակցել են Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: 

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձեւում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձեւում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինքրոն ցատկ 10 մ վարժությունում Լեւ Սարգսյան - Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: 

3 մ սինքրոն ոստնակացատկ մրցաձեւում հանդես եկած Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։ 

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել է 10 երկրի 15 թիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]