Քաղաքականություն

Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղարը Հայոց ցեղասպանության տարելիցին կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղարը Հայոց ցեղասպանության տարելիցին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NLTimes-ը:

Այդ այցելությունն առաջինն է լինելու Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունումից հետո: Բանաձևերից մեկը նախատեսում է, որ այսուհետ Նիդերլանդներից նախարար կամ պետքարտուղարը ամեն 5 տարին մեկ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:

Նիդերլանդների խորհրդարանը 2018 թվականի փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակովհինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում