1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

#CultTalk. Հայկական դուդուկը, Մարգարեթ Թեթչերն ու Թամարա Գվերդծիթելին

#CultTalk. Հայկական դուդուկը, Մարգարեթ Թեթչերն ու Թամարա Գվերդծիթելին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև հոգու խորքը ներթափանցող ձայն, ինքնատիպ երգեցողություն, ինքնակատարելագործվելու նախանձելի ձգտում: Լեգենդար Միշել Լեգրանը նրան անվանել է «հիասքանչ ադամանդ»: Երգչուհի Թամարա Գվերդծիթելին ծնվել ու մեծացել է Վրաստանում, նվաճել Փարիզն ու հետո հաստատվել Մոսկվայում: Այստեղ էլ գլխապտույտ հաջողությունների է հասել: Այսօր Գվերդծիթելին սպասված ու սիրված արտիստ է ոչ միայն ետխորհրդային երկրներում, այլև ամենուր: Սիրված երգչուհին Հայաստան է վերադարձել մենահամերգով: Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում խոսել է հայկական երգի նկատմամբ սիրո, Միշել Լեգրանի հետ համագործակցության, Մարգարեթ Թեթչերին սեփական հարսանիքին հյուրընկալելու և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:  

Հայ-վրացական դարավոր կապեր

Թբիլիսիում մարդիկ հասկանում են, որ առկա է բազմադարյա կապեր հայերի ու վրացիների միջև: Իհարկե, մեր բոլորի ընկերների մեջ հայեր կան: Ինչ-որ մեկն ամուսնանում է, հայտնվում են հայկական արյուն ունեցող բարեկամներ: Մեր ամենաառաջին և ամենասիրելի հարևանները հայեր են: Մենք իրար վերաբերում ենք հարազատների պես:

Այս ամենը պետք է դիտարկել պատմական համատեքստում: Երկու ժողովուրդների միջև առկա են հինավուրց կապեր և փոխըմբռնում: Սա այն է, ինչը ոչ ոք իրավունք չունի ավերել: Մենք հարևաններ ենք, ապրում ենք կողք կողքի: Մեր միջև պետք է խաղաղություն տիրի, ամրապնդվեն մշակութային, առևտրական, դիվանագիտական կապերը…

Հրեական և վրացական արմատներն ու ազնվական ազգանունը

Գվերդծիթելի ազգանունը ձևավորվել է 16-րդ դարում: Իմ նախնին իսկական ռազմական գեներալ է եղել. հենց նրանից է սկսվում Գվերդծիթելի ազգանունը: Նա վիրավորվել է ռազմի դաշտում, կողքն արյունահոսում էր: Վրացական գրականության մեջ այն ամենը, ինչ կապված է հայրենիքի, կրոնի համար պայքարի հետ, հերոսական արարք է, և նման պատմությունները մշտապես փոխանցվում են սերունդներին: «Գվերդծիթելի» թարգմանաբար նշանակում է «կողքը՝ կարմիր (արյուն)»: Ահա թե ինչպես է ձևավորվել այս ազգանունը:

Իմ նախնիները հրաշալի մարդիկ են եղել, ես հպարտ եմ նրանցով:

Ուժեղ կինը

Մասնագիտության մեջ կարելի է լինել ուժեղ: Իսկական կինը, իհարկե, չի կարող շատ ուժեղ լինել: Մասնագիտության մեջ ուժը պետք է: Եվ դա երաժիշտի անփոխարինելի որակներից է: Ունենաս ուժ, որ նույնիսկ հանգստի փոխարեն նպատակադրված աշխատես՝ վարպետանալու համար. այստեղ է հենց երաժշտի, երգչի, անհատականության մեծ ուժը…

Մարգարեթ Թեթչերն ու Գվերդծիթելիի հարսանիքը

Թեթչերը պաշտոնական հրավերով Վրաստանում էր և պատահաբար հայտնվել էր մեր հարսանիքում: Բնականաբար, ո՞ր սովետական մարդը կարող էր Թեթչերին հրավիրել իր հարսանիքին: Ոչ մեկը: Մարգարեթ Թեթչերին ցույց էին տալիս Թբիլիսին: Նրան տեղեկացրին, որ շուտով մասնակցելու է ազգային ավանդույթներով հարուստ հարսանիքի: Վրաստանում հարսանիքները հիանալի են կազմակերպվում, պարերով, երգերով, 120 կենացով. թամադան օր ու գիշեր կարող է հարսանիք անցկացնել: Փոքր, բայց հպարտ երկրի երջանկությունը ցույց տալու համար նրանք Շևարդնաձեի հետ եկան մեր հարսանիքին:

Իհարկե, բոլորը զարմացած էին: Իսկական շոկ էր: Սովորական հարսանիք, և Թեթչեր. նա ևս չէր սպասում, զարմացած էր, երջանիկ: Նա և իրեն ուղեկցողները շնորհակալություն էին հայտնում, որ դարձել են մեր հարսանիքի մասնակիցները:

Միշել Լեգրանը դժվարանում էր ազգանունս արտասանել…

Մեր ծանոթությունն իսկական երկնքից ընկած նվեր էր: Ծանոթությունից հետո Փարիզում` «Օլիմպիա» համերգասրահում Լեգրանի հետ մասնակցում էի համերգի: Մաեստրոն ինձ այսպես ներկայացրեց. «Փարի՛զ, հիշիր այս անունը, Տամաղա…»: Եվ փորձում էր արտաբերել ազգանունս, սակայն չէր կարողանում: Ես ասում եմ. «Առանց ազգանվան ներկայացրեք, ոչինչ»: Եվ դրանից հետո նոր անուն ունեցա` ֆրանսիական ակցենտով` Տամաղա…

Հենց այսպես նշանավորվեցին մեր ստեղծագործական դուետի, «սիրավեպի» ամենաերջանիկ ակնթարթները: Ես չեմ ցանկանում «աշխատանք» բառն ասել այս պարագայում: Պարզապես տանդեմ էր, որը շատ հազվադեպ է պատահում: Եվ այս դեպքում երջանիկ են լինում թե՛ հանդիսատեսը, թե՛ երաժիշտները:

Սեր հայկական երաժշտության նկատմամբ

Ես իմ երևանյան համերգում հայկական երգ եմ կատարելու: Հայկական երգեր կան, որոնցում այնքա~ն տառապանք կա: Բայց լսելիս հոգիդ այնպե՜ս է թեթևանում: Ես երբեմն պարզապես նստում ու լսում եմ հայկական երգեր: Ինձ համար դա անհրաժեշտ է որոշակի հոգևոր վիճակում հայտնվելու համար: Իրար ետևից լսում եմ մի քանի երգ, հետո անցնում Ջիվան Գասպարյանի մեղեդիներին: Ես մանկուց ապշած եմ դուդուկի հնչողությունից: Եվ, իհարկե, փորձում եմ շատ երգեր լսել, որովհետև դրա կարիքն ունեմ…

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Նախագծի հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]