Հասարակական

ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել  Ռուսաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել  Ռուսաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: Անդրադառնալով ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների փոխադարձ պաշտոնական այցերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստեն գիտակրթական համագործակցության ամրապնդմանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Մկրտչյանին՝ հույս հատնելով, որ կրթության և գիտության ոլորտում վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումները շարունակական կլինեն։

Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում