Կրթություն

Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար

1 րոպեի ընթերցում

Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և մարզերի բոլոր դպրոցները մինչև 2026 թվականը պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ լաբորատորիաներով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարը նշեց, որ մեծ թվով դպրոցներ արդեն ստացել են լաբորատոր գույք: 

«Ըստ մեր պլանավորածի, կառավարության ծրագրի համաձայն՝ մինչև 2026 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է հագեցված լինեն ֆիզիկայի, քիմիա, կենսաբանության, աշխարհագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ անհրաժեշտ լաբորատորիաներով»,-ասաց Անդրեասյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում