Հասարակական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենում

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ապրիլի 3-ին՝ ժամը 20.25-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Սասուն Ա.-ն, որը 2017 թ. հունիսի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նովոռոսիյսկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում