Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները նախորդ տարի ավելացել են 12.4 տոկոսով

Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները նախորդ տարի ավելացել են 
12.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 1 միլիարդ 494.6 միլիոն դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 12.4 տոկոսով կամ 164.5 միլիոն դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթի տվյալները:

Տնային տնտեսությունների անձնական տրանսֆերտները, որոնք գոյանում են արտերկրում մշտապես ապրողների կողմից դրամական փոխանցումների արդյունքում, կազմել են 680.9 միլիոն դոլար` աճելով 72.3 միլիոն դոլարով: Կապիտալ տրանսֆերտները նախորդ տարի եղել են 31 միլիոն դոլար է, աճել է 13.5 միլիոն դոլարով:

Արտերկրում սեզոնային աշխատողների կողմից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի, միջազգային տրանսպորտային ծախսերի, արտերկրում կատարված այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 65.6 միլիոն դոլարով` կազմելով 652.5 միլիոն դոլար:

Որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում: Նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ) աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտները կազմել են 130.2 միլիոն դոլար, աճել է 13.1 միլիոն դոլարով:

Պետական հատվածի տրանսֆերտների զուտ ներհոսքը 2017 հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 30 միլիոն դոլարով և կազմել 200.1 միլիոն դոլար, որի 94.9 տոկոսը կամ 189.9 միլիոն դոլարը ընթացիկ պետական տրանսֆերտներն են, իսկ մնացած 10.2 միլիոն դոլարը` կապիտալ տրանսֆերտները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ