Հասարակական

Հայաստանը սատարում է Հունաստանին Թուրքիայում կալանավորված հույն զինծառայողներին ազատ արձակելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սատարում է Հունաստանին Թուրքիայում կալանավորված հույն զինծառայողներին ազատ արձակելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սատարում է Հունաստանին վատ եղանակի պատճառով Թուրքիայի տարածքում հայտնված և լրտեսության մեջ մեղադրվելու համար կալանավորված 2 հույն զինծառայողներին շուտափույթ ազատ արձակելու հարցում: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք գտնում ենք, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի, և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք այս հարցում սատարում ենք հայտնում հունական կողմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնեց, որ իր հույն գործընկերոջ հետ քննարկել են Թուրքայի հետ հարաբերությունների հետ կապված խնդիրները: «Երկուստեք անթույլատրելի ենք համարել այդ երկրի կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայողմոլորվել են և հայտնվելԹուրքիայի տարածքում: Զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիսացող Մարիցա գետի հատվածում, եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում: Հունաստանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Անգելոս Միթրետոդիսը և ենթասպա Դիմիտրիս Կաուկլազիսը մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձի կատարման ևռազմական արգելված գոտի մուտք գործել» համար: Մարտի 27-ին Թուրքիայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թուրք-հունական սահմանները հատած 2 հույն զինծառայողին ազատ արձակելու վերաբերյալ նրանց փաստաբանների պահանջը: Հույն զինծառայողները շարունակելու են կալանավորված մնալ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում