Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավտոմատիզացման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. KBX ընկերության մշակումները պատկանում են բացառապես Հայաստանին

Ավտոմատիզացման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. KBX ընկերության 
մշակումները պատկանում են բացառապես Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ մեկ կոնցեռնի ներքո գործող KBX եւ «UAV lab» ընկերությունները:

KBX ընկերության ինժեներ Արգիշտի  Ավետիքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունները ներկայացնում են ավտոմատիզացման բազմաթիվ համակարգեր եւ անօդաչու սարքեր՝ կամիկաձե, հետախուզական եւ բեռնափոխադրման նշանակության սարքեր, դրոններ, լազերային նշանառության համակարգեր: Ներկայացված են, օրինակ, այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են հարձակողական նպատակի համար, այսինքն՝  շարժվում են տանկի ուղղությամբ եւ պայթեցնում են  հակատանկային ականը:

«Կարող են նաեւ  գնդացիր տեղափոխել եւ  առաջնագծում զինվորի փոխարեն կռվել,  դեղորայք հասցնել»,-ասաց  ընկերության ներկայացուցիչը:

Նա հստակեցրեց, որ ընկերության մշակումները ստեղծվում են բացառապես Հայաստանի համար:

«Բոլորը կոնցեպտուալ մոդելներ են եւ պատվերներ ստանալու դեպքում կարող ենք սերիական արտադրությամբ անել: Այս ընկերությունում նման գաղափարը եկավ 2014 թվականին «Շնագայլը» ֆիլմը դիտելուց հետո. մենք ստեղծեցինք գնդացիր, որից հետո մեզ մոտ բացվեց ռազմական մշակումների բաժին: Փորձում ենք մեր ունեցած տեխնիկան ավտոմատացնել, հաջորդ տարիների ընթացքում  ստեղծեցինք հակառակորդի հայտնաբերման համակարգեր, ինչպես դիպուկահարների կրակոցի ձայնի ուղղությամբ, պատկերի, ուրվագծի կամ տաքության հիման վրա: Մենք ЗПУ  խորհրդային արտադրության կայանը ավտոմատացրինք, այսինքն՝ այն թեքվում է կոորդինատի ուղղությամբ  եւ կրակ է բացում: Այս տարի ներկայացրել ենք մեր հարթակը եւ որպես բյուջետային համակարգ գնդացրային համակարգը, որը թույլ է տալիս զինվորին ուղղակի տեսախցիկի միջոցով դիտարկել հակառակորդին եւ կրակ բացել»,-ասաց Արգիշտի Ավետիքյանը:

Նա նշեց, որ բացառությամբ այս ցուցահանդեսին ներկայացված տեխնիկայից՝ մյուսները անցել են  դաշտային փորձարկումներ եւ Պաշտպանության նախարարության կողմից արժանացել դրական գնահատականի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am