Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Առնվազն երկու մարդ է զոհվել Ֆրանսիայում պատանդառության հետեւանքով

Առնվազն երկու մարդ է զոհվել Ֆրանսիայում պատանդառության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել մարտի 23-ին Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդառության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BFM TV հեռուստաալիքի եթերում հայտնել Է Տրեբի քաղաքագլուխը: Եվս երկու մարդ, նրա խոսքով, վերքեր են ստացել:

«Մարդիկ վիրավորված են, սուպերմարկետի ապակու միջով երեւում Է, որ նրանք պառկած են խանութի հատակին»,-AFP-ին հայտնել Է տեղական ժանդարմերիայի մի աղբյուր: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել Է, որ մտադիր Է մոտ ժամանակներս ուղեւորվել պատահարի վայր:

Խանութի գրավումը իրականացվել Է զինված մարդու կողմից, որն ավելի վաղ Կարկասոն հարեւան քաղաքում գնդակոծել Է ոստիկաններին եւ վիրավորել նրանցից մեկին: Նա հայտարարել Է, որ պատկանում Է «Իսլամական պետություն» խմբավորմանը: Տարածաշրջանի դատախազությունը տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն:

Մարտի 23 ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Տրեբ քաղաքի սուպերմարկետում պատանդառվածներն ազատված են, եւ շենքում գտնվում են միայն չարագործն ու ոստիկանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am