Տարածաշրջանային

Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտի վերջին կլքի Ադրբեջանը

1 րոպեի ընթերցում

Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտի վերջին կլքի Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան մարտի վերջին կավարտի իր դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Իսկապես, ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում և մարտի վերջին լքելու եմ այս երկիրը»,-նշել է Սեկուտան:

Ռոբերտ Սեկուտան նաև հայտնել է, որ ինքը չգիտի, թե ով է լինելու Ադրբեջանում հաջորդ ԱՄՆ դեսպանը:

Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2014 թ.:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում