Միջազգային

ԿԽՄԿ-ն կդադարի մարդասիրական օգնություն ցույց տալ Արեւելյան Գութայի բնակչությանը

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն կդադարի մարդասիրական օգնություն ցույց տալ Արեւելյան Գութայի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեում (ԿԽՄԿ) հայտարարել են, որ հարկադրված են դադարեցնել մարդասիրական օգնությունն Արեւելյան Գութայի բնակիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է AP գործակալությունը: Նշվում Է, որ կազմակերպությունն այս որոշումն ընդունել Է այդ շրջանում անվտանգության իրադրության վատթարանալու պատճառով:

Սիրիայում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Ինգա Սեդկայի խոսքով` նախօրյակին միջազգային կազմակերպության բեռնատարների շարասյունն Արեւելյան Գութա Է հասցրել մարդասիրական օգնության մեծ մասը: Նա հավելել Է, որ գնդակոծումների պատճառով մարդասիրական առաքելությունն ստիպված դադարեցվել Է, ԿԽՄԿ-ի աշխատակիցներին չի հաջողվել բեռնաթափել ամբողջ մարդասիրական օգնությունը: Արեւելյան Գութայում, որտեղ ապրում Է շուրջ 400 հազար մարդ, մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում