Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Ուրարտուին» հեշտ հանդիպում չի սպասում «Արցախի» դեմ խաղում. Արեգ Վաթյան  

«Ուրարտուին» հեշտ հանդիպում չի սպասում «Արցախի» դեմ խաղում. Արեգ Վաթյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» բասկետբոլային ակումբը պատրաստ է լուրջ դիմակայություն ցույց տալ Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակիչում «Ուրարտուի» դեմ խաղում:

«Մեր սպասելիքները չարդարացան այն տեսանկյունից, որ «Շիրակ» բասկետբոլային ակումբն արժանի դիմակայություն ցույց չտվեց և չուժեղացավ այնպես, ինչպես մենք էինք սպասում: Իսկ մենք երեք նոր ձեռքբերում ունեցանք: ¼ եզրափակիչի երկու խաղում էլ մեծ էր տարբերությունը երկու թիմերի միջև»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արցախ» բասկետբոլային ակումբի սպորտային տնօրեն Արեգ Վաթյանը:

Խոսելով առաջիկա մրցակցի` «Ուրարտու» ակումբի մասին, Վաթյանը, մասնավորապես, փաստեց. «Ուրարտուին» հեշտ հանդիպում չի սպասում «Արցախի» դեմ խաղում: Չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել, սակայն նրան մեծ անակնկալներ են սպասում»:

«Արցախ» բասկետբոլային ակումբը նոր համալրում չի ունենա:

Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակիչները նախնական տեղեկությունների համաձայն կկայանան մարտի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am