Սպորտ

Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը դեռևս Նորվեգիան է

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը դեռևս Նորվեգիան է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր առաջ Նորվեգիայի և Գերմանիայի հավաքականները հավասար քանակով ոսկե մեդալներ ունեն:

«Արմենպրես»- հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է: Նրանք ունեն 13 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում 13 ոսկե մեդալով Գերմանիան է, որոնք ունեն նաև 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Եռյակի վերջում կրկին Կանադան է, որն ունի 11 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե մեդալ:

Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ավստրիան և Հարավային Կորեան:

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում