Տարածաշրջանային

Ադրբեջանի արտաքին պարտքը անցել է 9 մլրդ դոլարը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին պարտքը անցել է 9 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին պարտքը 2018 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 398,3 մլն դոլար, ինչը համարժեք է 15 մլրդ 978,1 մլն մանաթի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` երկրի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 22,8 տոկոս:

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 20,4 տոկոսը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում