Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Հայկական հետազոտական կենտրոնները ներառվել են «Global Go to Think Tank» ինդեքսում

Հայկական հետազոտական կենտրոնները ներառվել են «Global Go to Think Tank» 
ինդեքսում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թինք-թանքերն ու քաղաքացիական հասարակությունները» ծրագիրը հրապարակել է վերլուծական և հետազոտական կենտրոնների մասին «Global Go to Think Tank» 2017 թվականի զեկույցը, որում ներառված են նաև հայկական վերլուծական կենտրոնները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական Ասիայում լավագույն թինք-թանքերի ցանկում ընդգրկված է հայկական 11 կազմակերպություն՝ Միջազգային քաղաքականության հետազոտման խումբը (AIPRG), Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS), Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծականյ կենտրոնը (ACGRC), Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ (AST), Քաղաքական վերլուծության Թուրփանջյան կետնրոնը (TCPA), Հայաստան 2020, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI), Հանրային քաղաքականության ինստիտուտը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC), Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության «Արմատ» կենտրոնը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը:

Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ներառված է նաև պաշտպանության և ազգային անվտանգության աշխարհի լավագույն թինք-թանքերի շարքում:

Սոցիալական քաղաքականության հարցերով զբաղվող թինք-թանքերի շարքում հայկական Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է (ICHD): Այն նաև թափանցիկության և լավ կառավարման աշխարհում լավագույն թինք-թանքերի ցուցակում է:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ներկայացված է նաև շահերի պաշտպանության լավագույն կենտրոնների շարքում:

Լավագույն անկախ մտքի կենտրոնների շարքում հայկական Միջազգային քաղաքականության հետազոտման խումբն է:

«Թինք-թանքերն ու քաղաքացիական հասարակությունները» ծրագիրը նշել է, որ 2017 թվականի վարկանիշային զեկույցը կազմելու ընթացքում իրենց թիմը լայնածավալ հետազոտություն է իրականացնում՝ ավելի քան մեկ ամիս հավաքելով տեղեկություններ դրանում ներգրավված կազմակերպությունների վերաբերյալ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]