Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը

Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրների 82 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփինե Գրիգորյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին 3 տուրերի պարտիաները: 5 շախմատիստ 3-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը: Առաջին տուրում Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հետ, երկրորդում առավելության հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սադեհ Շահինի նկատմամբ, իսկ երրորդում միավորը կիսել ՖԻԴԵ-ի վարպետ Ալի Ռաշդոդի հետ:

Այս երեք շախմատիստները գործակցով զգալիորեն գերազանցում էին Ղուկասյանին: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանը իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am