Պաշտոնական

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են երկկողմ միջգերատեսչական խմբի գործունեության առանցքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում