Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծին. վարչապետին ենթակա մարմինները չորսն են

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի 
մարմինների մասին» օրենքի նախագծին. վարչապետին ենթակա մարմինները չորսն են

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությունը ենթադրում է գործադիր իշխանության հետևյալ կառուցվածքը: «Կան նախարարություններ, նախարարություններին ենթակա մարմիններ, վարչապետին ենթակա մարմիններ և նախարարներին ենթակա մարմիններ: Մենք հստակ սահմանել ենք, թե որ մարմիններն են ենթակա նախարարություններին, վարչապետին ու նախարարներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այժմ իշխանությունը գնում է դեպի անձնական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրապնդում: «Բայց որոշակի մարմիններ ունեն առանձնահատկություն, օրինակ՝ տեսչական մարմինները: Մենք փորձում ենք կրճատել տեսչական մարմինները, ինչի նպատակն է ունենալ 6 տեսչական մարմին, որոնք ծառայելու են ողջ կառավարության առջև դրված խնդիրներին, չեն վերաբերում կոնկրետ նախարարությունների, հետեւաբար, պատասխանատվությունը պետք է լինի կոլեկտիվ, ոչ թե անձնական»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է վարչապետին ենթակա մարմիններին, ապա ըստ Հարությունյանի, դրանք թվով 4-ն են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Վարչապետի վերահսկողական ծառայությունն ու Պետական պահպանության ծառայությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]