Սպորտ

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է կանանց 73-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին: Մրցաշարի 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը: Ոչ-ոքի ավարտվեց Մարիա Մկրտչյան-Աննա Խաչատրյան պարտիան:

Այս տուրից հետո Մարիա Կուրսովան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5 միավոր ունի Աննա Սարգսյանը, 4,5՝ Լիլիթ Գալոյանը:

Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում