Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգված է Սիրիայի սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու ԱՄՆ մտադրությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգված է Սիրիայի սահմանների անվտանգության ուժեր 
ստեղծելու ԱՄՆ մտադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում քրդական «Սիրիական դեկոմրատական ուժեր»-ի (SDF) հետ ստեղծել «սահմանների անվտանգության ուժեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցությունն անվանել է «սխալ և մտահոգիչ»: Թուրքական կողմի համոզմամբ՝ նման քայլը մեծապես վնասելու է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին: Թուրքիայի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգների կողմից նման որոշումն անվանել է «ծայրաստիճան սխալ»:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոլաիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am