Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրության կարգը

Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում տարվա լավագույն 10 մարզիկների 
ընտրության կարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում մարզիկների լավագույն տասնյակի ընտրության կարգը:

«Նախ շնորհակալ եմ ինձ համար քվեարկողներին և շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Արժանի մարզիկների կային, ովքեր չէին մտել այս 10 լավագույնների մեջ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ կային, օլիմպիական մրցանակակիր ծանրամարտիկ ունեինք, ով չկար 10 լավագույն մարզիկների շարքում: Իմ կարծիքով, մեղավորը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Եվ եթե փոխնախարարն ասում է, որ թափանցիկ և արդար քվեարկություն էր, ես չեմ համաձայնվի նրա հետ, որովհետև կան մարզիկներ, ովքեր դուրս են մնացել: 10 լավագույն մարզիկի ընտրության կարգը սխալ է: Աշխարհի առաջնության մրցանակակիրը ինչպե՞ս կարող է չհայտնվել 10 լավագույն մարզիկների շարքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների: Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]